Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսից-հունիս ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, չորս հանդիպում կանցկացնեն։ Վաշինգտոնում մայիսի 1-ից մեկնարկած Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով քառօրյա հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել։ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն մայիսի 19-ին՝ Մոսկվայում։ …

