ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։ Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մոսկվան հաշվի առնելու է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետագա աշխատանքը Բաքուն և Երևանը կշարունակեն երկկողմանի հիմունքներով։

«Մենք տեսնում ենք մեր դերը այս գործընթացին աջակցելու մեջ, այդ իսկ պատճառով Մոսկվան որպես հարթակ ենք առաջարկել բանակցությունների հաջորդ փուլի համար»,- հավելել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերթական անգամ կրկնել է, որ դրված նպատակին հասնելու ճանապարհին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների փաթեթի իրագործումն այլընտրանք չունի։

Տաթև Ֆռանգյան