Համբուրգի, Դյուսելդորֆի և Քյոլնի/Բոնի օդանավակայաններում անվտանգության աշխատակիցների երկօրյա նախազգուշական գործադուլ է սկսվել։ Քյոլնի օդանավակայանում այսօր չեղարկվել է 204 չվերթից 121-ը, ինչի հետևանքով տուժել է մոտ 28 հազար ուղևոր։ Դյուսելդորֆը ևս հայտնում է օդանավակայանում զանգվածային չեղարկումների և սպասման ժամերի ավելացման մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը: Համբուրգի օդանավակայանի ղեկավարությունը չեղարկել է ապրիլի 20-ի և 21-ի բոլոր չվերթները, …

