Գիտնականները «Տիտանիկի» առաջին ամբողջական սկանավորումն են արել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Գիտնականներն իրականացրել են «Տիտանիկ» նավի առաջին լայնածավալ թվային սկանավորում՝ օգտագործելով խորը ծովային քարտեզագրում, հայտնում է BBC-ն։  Նավի մնացորդներն Ատլանտյան օվկիանոսի հատակին են՝ 3800 մետր խորությամբ։ Նշվում է, որ տեխնոլոգիան հնարավորություն է տվել ստանալ ամբողջ նավի եզակի եռաչափ պատկերը։ Հետազոտողները հույս ունեն, որ դրա շնորհիվ նոր մանրամասներ կբացահայտվեն 1912 թ-ին տեղի ունեցած նավաբեկությունից։

«Մենք դեռ հարցեր ունենք՝ պարզ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ է ստանալ», – BBC-ին ասել է մասնագետ Պարկս Սթիվենսոնը։ Նրա խոսքով՝ մոդելն այդ ուղղությամբ առաջին լուրջ քայլերից է։ Տիտանիկի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականին և դրանից հետո հետազոտողները տարբեր մեթոդներ են օգտագործել, բայց նավի չափերը և խորությունը մինչ այժմ հնարավորություն չէր տվել վերականգնել նավիրանի պատկերն ամբողջությամբ։  Սկանավորման գործողությունը 2022 թվականի ամռանն իրականացրել են քարտեզագրող Magellan Ltd ընկերությունը և Atlantic Productions-ը, որը վավերագրական ֆիլմ է նկարահանում նախագծի մասին։

Հեռակառավարվող սարքերը ավելի քան 200 ժամ են անցկացրել ջրի տակ՝ ուսումնասիրելով և լուսանկարելով մնացորդները: Ստացված 70,000 նկարներից գիտնականները ստեղծել են ճշգրիտ եռաչափ  պատկեր։

Բազմաթիվ իրեր են սփռված «Տիտանիկի» շուրջ՝ ուղևորների անձնական իրեր, կոշիկներ, արձաններ, անգամ՝ շամպայնի չբացված շշեր։  Հետազոտող Պարկս Սթիվենսոնն ասել է, որ ցնցվել է, երբ տեսել է առաջին լուսանկարները։ Ըստ նրա՝ ջուրն աստիճանաբար ոչնչացնում է նավը, մանրէները կոռոզիայի են ենթարկում նրա կմախքը, այն աստիճանաբար քանդվում է։  Հետազոտողները քաջ գիտակցում են, որ ծովային աղետի ամբողջական բացահայտման համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում։