Քննարկվում է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա եռակողմ հանդիպման նոր ժամկետը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետին, մենք այսօր խոսել ենք այդ մասին։ …

