Թբիլիսիում 4-ամյա դադարից հետո վայրէջք կատարած ռուսական ինքնաթիռը դիմավորել են բողոքի ցույցերով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրացական «Դրոա» («Ժամանակ») ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները ավտոշարասյուններով շարժվել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ուղղությամբ՝ ի նշան Մոսկվայից առաջին ուղիղ չվերթի դեմ բողոքի, որն իրականացնում է «Ազիմուտ» ավիաընկերությունը։

Աննախադեպ թվով իրավապահներ են մոբիլիզացվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, գրում է Գրուզիա օնլայնը։

CNews-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուժայինները մոբիլիզացիա են սկսել առավոտյան ժամը 8-ից։ Այս պահին քաղաքական առաջնորդները Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Թբիլիսիի օդանավակայան՝ բողոքելու Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների դեմ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել ռուսական ավիաընկերությունների՝ դեպի այս երկիր ուղիղ չվերթների արգելքը։ Միևնույն ժամանակ, ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, նախատեսվում է ամեն շաբաթ 7 ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան