Ոստիկան դառնալն այսուհետ ավելի գրավիչ կլինի․ Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել՝ առաջարկելով ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանակում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը՝ այն համալրելով բանիմաց կադրերով։ «Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող Դատախազությունը, ժամանակակից, շարժունակ և …

