Աջակցեք մեզ
Լուրեր
Ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Իզուր եք գնում, սենսացիան հիմա է լինելու, եկեք, հետ եկեք․ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով լրագրողներին։
Մարտի 31-ին լրացել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան հաղորդում և զեկույց հրապարակելու վերջնաժամկետը, սակայն դրանք չեն հրապարակվել։ Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ»։ Այսինքն՝ ամենաուշը մարտի 31-ին զեկույցը պետք է …
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, …
Ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Փաշինյանի որդու վրա հարձակում է եղել․ պլանավորված շղթայական գործողություն է․ ասաց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռումինիա մեկնարկել է։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ։ «ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռումինիա մեկնարկել է ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ դեմառդեմ հանդիպմամբ»,-գրել է նա։ Հավելենք, որ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը կունենա բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ …
Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար …
«Զինվորական համազգեստ են կրում հաճախ այնպիսի մասսայական միջոցառումների ժամանակ, երբ ծառայության հետ որևէ կապ չունի դա։ Դրանով շահարկումների տեղ են տալիս»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա անդրադարձավ օրերս Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, որի ժաման «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր պետաիրավական հարցերի …
Ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Կարող եք պարզ ասել՝ ընդդիմադիր պատգամավորները թող նախագիծ չբերեն․ ՄԻՊ-ի մասին օրենքը խախտվել է։
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը․ տեղեկացնում են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ Այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն …
Մեդիա կենտրոնում մեկնարկել է քննարկում՝ «Ծեծկռտուք՝ խորհրդարանում. ի՞նչ հարցեր են լուծում ժողովրդի ընտրյալները» թեմայով։ Բանախոսներ՝ Զառա Հովհաննիսյան՝ իրավապաշտպան, Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար, Արթուր Սաքունց՝ ՀՔԱՎ ղեկավար։ Փակ քննարկում եք դնում,հետո իրար ծեծում ու շեղում գլխավոր նյութից. ասաց Զառա Հովհաննիսյանը։