10 ոստիկան նախորդ տարի ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կան չափորոշիչներ, որոնց համաձայն պետք է որոշվի՝ ոստիկանն իրավունք ունի՞ մասնակցելու ատեստավորմանը, թե՞ ոչ:
Առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործմանը: Նախօրոք՝ մինչև ատեստավորումը, լիզենցավորված բժշկական կազմակերպության կողմից փորձաքննություն կիրականացվի, որի արդյունքների հիման վրա հոգեմետ դեղեր, թմրամիջոցներ օգտագործող ծառայողներին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը։

«Չեմ ասում, թե մտավախություն կա, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի ոստիկաններ, որոնք կկարողանան ճիշտ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, ապա պետք է մի քանի կրիտերիա շատ հստակ սահմանված լինի։

2022 թվականին 10 ծառայողական քննություն ենք ունեցել, որից հետո 10 ծառայող աշխատանքից ազատվել է թմրանյութ օգտագործելու համար։

2022-2023 թթ․ կտրվածքով արդեն 6 քրեական վարույթ ունենք քրեական հանցակազմերի տրամաբանության մեջ։ Համարում ենք, որ ատեստացիայի միջոցով կկարողանանք համակարգն այս ֆիլտրի միջով անցկացնել և թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ կատարում են իրենց պարտականությունները»,- այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այն ոստիկանները, որոնք չկարողանան անցնել ատեստավորումը, ապա նախատեսված է վերապատրաստում այդ ծառայողների համար, որպեսզի կարողանան պատշաճ կերպով անցնել այն։ Ատեստացիան «գերազանց» հանձնելու դեպքում նրանց վարձատրությունը կրկնակի կավելանա, «լավ»-ի դեպքում կբարձրանա շուրջ 75 տոկոսով, իսկ «բավարար»–ի պարագայում՝ 50 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում։