Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ի սատարում Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից դատական հետապնդումների ենթարկվող «Շարժում» նախաձեռնության։ Հայտարարությունը՝ ստորև․ «Ս․թ․ մայիսի 11-ին, առավոտյան 09:30-ին, փարիզյան Նանթեր արվարձանի դատարանում կայանալու է Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան՝ «Շարժումի» դեմ ներկայացված զրպարտության հայցի քննության առաջին դատական նիստը։ Ադրբեջանական դեսպանատունը «Շարժումին» մեղադրում է Ալիևի բռնապետության շահերը Ֆրանսիայում սպասարկող անձանց մասին …

