Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց հրատապ անհրաժեշտության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այդ հայտարարությունը կապում է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման հետ, որի արդյունքում սահմանափակվել էր Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։ «Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրան, իսկ …

