Երեխային վայրենավարի ծեծողին ծնողը չէր ների, ճնշում է եղել․ իրավապաշտպանը՝ Դիլիջանում տեղի ունեցած միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում ժողովրդավարության սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա»․ մայիսի 31-ին ժողովրդավարության ազգային ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այս ուշագրավ հայտարարությունից ուղիղ 24 ժամ անց՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, լրատվամիջոցներում հայտնվեցին իրավապահի մասնակցությամբ միջադեպի կադրերը։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն անխնա ծեծում է հյուրանոցներից մեկի անչափահաս՝ 17-ամյա մատուցողին։ Հյուրանոցում աշխատող տղան իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյային ընդամենն ասել էր, որ վճարի վարձակալած սենյակի համար, ինչին ի պատասխան՝ Արսեն Ղայթմազյանը շուրջ մեկ րոպե առանց դադարի բռունցքով հարվածել է երեխային՝ նրան հասցնելով ֆիզիկական ուժեղ ցավ։ Ուշագրավ է, որ Ղայթմազյանին Վահե Ղազարյանը դեռևս 2021 թվականին պարգևատրել էր ոստիկանությունում գերազանց ծառայության համար։

Պարզվում է՝ այս միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 10-ին ժամը 23:30-ի սահմաններում, Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում։ Դեպից չորս օր անց են ՆԳՆ-ում որոշել ծառայողական քննություն սկսել՝ թողնելով Ղայթմազյանին պաշտոնավարել մինչև մայիսի 5-ը, որից հետո որոշում է կայացվել նրա լիազորությունները դադարեցնել։ Արդեն մայիսի 29-ին Դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել, քանի որ երեխային անխնա ծեծողը պարզապես ներողություն է խնդրել։ Իրավապաշտպանները սա իրավապահների կողմից գնահատում են որպես խայտառակ անգործություն։

Աղմկարահույց այս միջադեպին այսօր անդրադարձ եղավ ԱԺ-ում ՀՀ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խոստովանեց՝ իր ղեկավարած կառույցի քննիչն է զղջման հիմքով գործը փակելու միջնորդություն ներկայացրել, ինչը բավարարվել է։

Արգիշտի Քյարամյանը, միաժամանակ, նշում էր, որ քննիչի ներկայացրած միջնորդությունը Դատախազությունն է բավարարել՝ սլաքներն ուղղելով այս կառույցի կողմը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ ակնհայտ է, որ ՔԿ-ն ցանկություն չի ունեցել քրեական վարույթ հարուցելու։ Իսկ թե մարզային դատախազն ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու քննիչի միջնորդությունը բավարարելու համար, Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցից այս փուլում հրաժարվում են մեկնաբանություն տալ։

Խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հետաքրքրվեց Քյարամյանից, թե ինչո՞ւ քրեական վարույթի վերաբերյալ հանրությանը մինչ այս տեղեկություն չի հաղորդվել։ Քյարամյանն այսօր անպատասխան թողեց ՔՊ-ական պատգամավորի հարցը՝ փոխարենը թեմայի հետ առնչություն չունեցող վիճակագրություն ներկայացնելով։ Factor TV-ի հարցերին՝ արդյո՞ք գործի շրջանակում Արսեն Ղայթմազյանի պաշտոնատար անձ լինելու հանգամանքը գնահատման ենթարկվել է, թե՝ ոչ։ Քյարամյանը հեռացավ՝ առանց պատասխանելու։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս միջադեպն ակնհայտ կոծկելու միտում է տեսնում, ինչպես նաև նշում է՝ երեխայի ծնողներին ճնշումների են ենթարկել Արսեն Ղայթմազյանի ներողությունն ընդունելու համար։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգներ չկան, իրավապաշտպանը շեշտեց՝ այս և այսօրինակ բազմաթիվ դեպքեր հերքում են Փաշինյանի պնդումը։

Այս աղմկահարույց միջադեպը կոծկելու՝ իրավապահների ջանքերի ֆոնին հիշեցնենք, որ Կառավարությունը շուրջ 100 տոկոսով բարձրացնում է իրավապահ համակարգի, այդ թվում՝ ղեկավար կազմի աշխատակիցների աշխատավարձերը։ Օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ Դատախազություն այսօր կրկին քրեական վարույթ հարուցելու որոշում է կայացրել։ Քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան