Չկա դպրոց, մանկապարտեզ, խմելու ջուր․ Բաքվից 30 կմ հեռավորությամբ ապրողները բողոքում են սարսափելի կենսապայմաններից

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Ադրբեջանի Գարադաղի շրջանի Շոնգար բնակավայրի բնակիչներն օրերս բողոքի ցույց էին կազմակերպել, որին մասնակցել է մոտ 80-ից 100 մարդ, և ուշադրություն հրավիրել իրենց սարսափելի կենսապայմանների վրա։ Չնայած բնակավայրը գտնվում է Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա՝ այն չունի տարրական հարմարություններ, ինչպիսիք են միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, բժշկական հաստատությունը և հանգստի գոտին: Ասֆալտապատ ճանապարհների և կոյուղու բացակայությունն ավելի է սրում խնդիրները՝ բնակիչները խմելու ջուր են ստանում երեք օրը մեկ անգամ։ Բացի այդ, հարևան քարհանքերն ավելորդ քանակությամբ փոշի են առաջացնում, ինչը բացասաբար է անդրադառնում գյուղացիների առողջության վրա:

Այս ամենը ևս հակադրվում է  նախագահ Իլհամ Ալիևի քարոզաչական թեզերին ու հայտարարություններին, թե Ադրբեջանը մեծ տեմպերով զարգանում է և մարդիկ սոցիալապես ապահով են ապրում։

Շոնգար  բնակիչները իրենց բողոքներն են պատմել տեղական լրատվամիջոցներին։ Գյուղի ակտիվիստ Սալեհ Գուլմամեդովն իր հիասթափությունն ու դժգոհությունն է ներկայացրել իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախագահական վարչակազմի պաշտոնյաներին և փոխվարչապետին։ Չնայած օգնության մասին խոստումներին՝ դեռևս որևէ քայլ չի ձեռնարկվել։

Շոնգարի երեխաները ստիպված են ամեն օր մեկնել մոտակա Գյզըլդաշ գյուղ՝ դպրոց հաճախելու համար՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը բանուկ մայրուղին անցնելիս: Մանկապարտեզի բացակայությունը խանգարում է նաև կանանց աշխատանք փնտրելուն, քանի որ նրանք իրենց նախադպրոցական երեխաներին պետք է խնամեն։ Գյուղում բուժհաստատության բացակայության պատճառով էլ շտապ բուժօգնության խնդիրն է սուր։ Գյուղացիները ստանձնել են դպրոցի կառուցումը, որը նախատեսված է 300 աշակերտի համար։

Բժշկական հաստատության բացակայությունը նշանակում է, որ բնակիչները ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ բուժծառայություններից օգտվելու համար:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Վասիֆ Հասանովը և Ահադ Ահադովն էլ գրավոր բողոքներ են ներկայացրել իշխանություններին, այդ թվում՝ նախարարների կաբինետին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման համար։

Նշվում է, որ չնայած ավագ դպրոցի շենքը կառուցվել է բրիտանական BP ընկերության կողմից 2019 թվականին, դասերը կարճ ժամանակ անց դադարեցվել են շինարարական թերությունների պատճառով․ շենքը ներկայում գտնվում է վթարային վիճակում, իշխանություններն էլ չեն շտապում լուծել բնակավայրի այս և մյուս խնդիրները։

Էմմա Չոբանյան