Ավարտվեց Միրզոյանի այցը Մոսկվա
Քաղաքականություն
21.01.2025 | 21:22
Ավարտվեց նախարար Միրզոյանի այցը Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել ռուս պերեդվիժնիկների ցուցադրությունը:
Հիշեցնենք՝ Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։