Թուրքիայից արտաքսվելուց հետո հանրահայտ երգչին Իրանում մահապատիժ է սպառնում

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանցի երգիչ 37-ամյա Ամիր Հոսեյն Մաղսուդլուն, որը հայտնի է Թաթալու բեմական անունով, հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կարող է ավարտվել նրա մահապատժով։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով իրանական Etemad պարբերականը։

Նա մեղադրվում է Մուհամեդ մարգարեին վիրավորելու, Իսլամական Հանրապետության դեմ քարոզչություն տարածելու, մարմնավաճառությանը աջակցելու և անպարկեշտ բովանդակություն հրապարակելու մեջ։

Թաթալուն նախկինում դատապարտվել էր նմանատիպ մեղադրանքներով հինգ տարվա ազատազրկման։ Դատախազի բողոքարկումից հետո դատավճիռը վերանայվել է, և նրան այժմ մահապատիժ է սպառնում։

Երգիչն Իրանը լքել էր 2018 թվականին՝ տեղափոխվելով Թուրքիա։ Սակայն 2023 թվականի դեկտեմբերին նա արտաքսվել է Իրան, որտեղ նրան անմիջապես կալանավորել են։ Իրանական լրատվամիջոցներն ավելի ուշ նշել են, որ մահապատիժը դեռ վերջնական չէ և կարող է բողոքարկվել։ Այնուամենայնիվ, պատժաչափի կրճատման հնարավորությունները մնում են չափազանց ցածր:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի