30 Դեկտեմբեր 2022 | 15:53
Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը հունվարի 1-ից ՊԵԿ-ից փոխանցվում է ՔԿ-ին
ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել, որ 2023 թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023 թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության …