Միջազգային համագործակցություն. ԵՏՄ-ում կստեղծվի առևտրային բանկերի ռեեստր

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ-պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ։ Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է նաև, որ պետք է ստեղծվի առևտրային բանկերի ռեեստր, որտեղ կներառվեն այն բանկերը, որոնք կբավարարեն համաձայնագրով սահմանված պայմաններին։ Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ-պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես, ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները։

Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրությունը վերաբերում է Միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կարգավորող նորմերին։ Գործող նորմերում կատարվող փոփոխություններն ուղղված են անուղղակի հարկերի հարկային վարչարարության շրջանակներում կողմերի հարկային մարմինների փոխգործակցության օպերատիվության բարձրացմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա հարկային հսկողության արդյունավետության և հարկ վճարողների կողմից ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման (ակցիզների վճարումից ազատման) օրինաչափությունը հավաստող փաստերի որակի վրա։ Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար։

Կառավարությունը հավանություն է տվել 2014 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման, կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է առաջիկա տարիներին ստեղծել ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատություններում օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ավտոմատացված հաղորդման և օտարերկրյա իրավասու մարմինների հետ փոխանակման, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտների կողմից օտարերկրյա պետությունների ֆինանսական հաստատություններում ունեցած հաշիվների վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմիններից ստացվող տեղեկությունների օգտագործման համակարգ: