Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները քննարկվել են օրենսդիրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել ապահովագրության օրենքի նախագիծը, օրենքով նախատեսվող կարգավորումները, բնակչության խմբերի ընդգրկումը, ապահովագրավճարի չափի, դրա հաշվարկման մոտեցումներն ու ապահովագրական վճար կատարողների շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական միջոցների կառավարման հիմնական կառույցի իրավասություններին …

