Սեմ Բրաունբեքն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հունիսի 21-ին Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ Կոնգրեսի անդամները օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել Արցախի քրիստոնյա հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա:

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ լսումներին մասնակցել են կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հայ – թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախկին համակարգող, պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիփսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանը և այլոք։

Վերջերս ՀՀ-ում փաստահավաք առաքելությունից վերադարձած Բրաունբեքը լսումների ժամանակ առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ նշելով, որ նախորդ շաբաթ իր ու փաստահավաք պատվիրակության մուտքն Արցախ արգելվել է։

«Ունենք 120,000 քրիստոնյա, ովքեր խեղդվում են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Սա հակասում է խաղաղության համաձայնագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, սակայն այն տեղի է ունենում: Նրան աջակցում է Էրդողանը, որը, հավանաբար, աշխարհի առաջատար իսլամիստ անձնավորությունն է, ով առաջ է մղում ռազմատենչ իսլամը»:
Բրաունբեքը առաջարկել է նաև Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտի ներդրումը, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները։
Վերջիսն նաև հաստատակամորեն պահանջել է ադրբեջանի դեմ 907-րդ հոդվածի համաձայն պատժամիջքցներ կիրառել , քանի դեռ չի վերացվել Արցախի շրջափակումը։

Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև Ֆռանգյան