Բարձրագույն դատական խորհրդում այսօր` ժամը 14։00-ից, շարունակել է Երևանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Քիչ առաջ Դավիթ Հարությունյանն ու փաստաբանները դուրս եկան ԲԴԽ շենքից։ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներսում վարույթի քննությունը շարունակվել է Կարեն Անդրեասյանի սահմանած կանոններով ու ճաշակով։ Դատավորի խոսքով՝ ԲԴԽ-ն թույլ չի տվել ավարտել …

