Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ․ փորձագետները շանսեր դեռ չեն տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալու է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հայկական պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում խաղաղության հաստատման նպատակադրմամբ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով առաջին բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 1-ին, որը տևել էր չորս օր։ Երկրորդ փուլը նախատեսվում էր հունիսի 12-ին, սակայն հանդիպումից չորս օր առաջ ադրբեջանական կողմը հայտարարեց բանակցությունները հետաձգելու մասին։

Վաշինգտոնյան սպասվող հանդիպման առնչությամբ Փաշինյանի հայտարարության որոշ շեշտադրումներ ուշագրավ են․ ի՞նչ է նշանակում ՀՀ-ն ԱՄՆ է մեկնում պայմանագրի ստորագրման տրամադրվածությամբ, երբ վերջին շրջանում տարբեր հարթակներում ընդգծվել է՝ երեք առանցքային հարցերի շուրջ կողմերը չունեն նույնիսկ մոտ դիրքորոշումներ։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների քարտեզների, խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների և Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին է։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, որ Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրվի, ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունն այլ ենթատեքստ ունի։

Հաջորդ շաբաթ կայանալիք վաշինգտոնյան բանակցություններն առայժմ հաստատում են Երևանն ու Վաշինգտոնը։

«ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլի ակնկալիք ունի»,- այս մասին հունիսի 21-ի ճեպազրույցում հայտարարել էր Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ հայկական կողմի նման հստակ ժամկետներ չնշելով։

Բաքուն դեռևս որևէ կերպ չի արձագանքել հանդիպման մասին տեղեկություններին։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի խոսքով՝ քանի դեռ հստակեցված չեն երեք առանցքային հարցերի վերաբերյալ մոտեցումները, փաստաթղթի ստորագրման մասին խոսք լինել չի կարող։

Արեգ Քոչինյանը, այնուհանդերձ, բանակցությունների ամերիկյան այս ձևաչափն արդյունավետ է համարում։

Բանակցություններին զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր զինատեսակներից կրակ բացել ոչ միայն հայկական դիրքերի, այլ նաև խաղաղ բնակչության ուղղությամբ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ թիրախավորվել է Նախիջևանի սահմանին գտնվող Երախս գյուղը՝ հատկապես այնտեղ կառուցվող հայ-ամերիկյան գործարանը։ Բաքուն լարվածություն է ստեղծում նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, Արցախում այսօր հակառակորդի կրակից Մարտակերտի շրջանում պայմանագրային զինծառայող է վիրավորվել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողություններին Վաշինգտոնում պետք է հստակ գնահատականներ տրվեն։

Մեկ ամսից՝ հուլիսի 21-ին, Բրյուսելում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ։ Չնայած դրան՝ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերի տարաձայնությունները սկզբունքային հարցերի շուրջ պահպանվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան