ՀՀ ԱԳՆ-ն հակադարձել է Զախարովային

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման:

Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեք Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։

Պատասխան – Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.

  • Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարիի կամրջի հայկական կողմում։
  • Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում, տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
  • Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։
  • Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020 թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին՝ արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները»:

Հիշեցնենք՝ ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հունիսի 15-ին Հակարիի կամրջին տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման բացակայության ընդհանուր խնդրի հետևանք է։ Այս մասին Զախարովան հայտարարել էր իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։