Ինչպես է Գայանե Հակոբյանը մեկնել Եգիպտոս․ պայմանական ազատազրկման դատապարտված կնոջ գրառման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքով պայմանական ազատազրկման դատապարտված Գայանե Հակոբյանը, ըստ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում արված նշման, լքել է ՀՀ-ն։ Նա անձնական էջում Check-in գործառույթն օգտագործելով՝ հունիսի 20-ին նշել է, որ գտնվում է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում, իսկ օգտատերերը Հակոբյանին «բարի հանգիստ» են մաղթել։

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը հունիսի 9-ին դատավոր Մանվել Շահվերդյանի վճռով մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով 4 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ, սակայն, որոշում կայացվեց պատիժը պայմանականորեն չկիրառել, այլ նշանակել մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։ Կալանքի տակ գտնվող Գայանե Հակոբյանը դատական ակտի հիմքով ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։ Թե ինչպես և ում թույլտվությամբ է Հակոբյանը լքել երկիրը, Factor.am-ը փորձեց պարզել պատկան մարմիններից։

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը հայտնեց, որ Պրոբացիայի ծառայությունը դատարանի կողմից չի ստացել համապատասխան որոշումը Գայանե Հակոբյանի նկատմամբ հսկողություն սահմանելու համար․

«Պրոբացիայի ծառայությունը սկսում է իրականացնել վերահսկողություն այն պահից սկսած, երբ ստանում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած` դատական ակտ, Պրոբացիայի ծառայությունը չի կարող վերահսկողակություն իրականացնել»,- նշեց Մելքումյանը:

Ստացվում է՝ դատավճռի հրապարակումից առնվազն 11 օր անց դատարանը Պրոբացիոն ծառայությանը դեռևս չի ուղարկել դատական ակտը, արդյունքում՝ Հակոբյանը կարողացել է անարգել հատել սահմանը։

Փորձեցինք մեկնաբանության ստանալ Դատական դեպարտամենտից, թե ինչպես է ստացվում, որ դատարանի կայացրած ակտի պայմաններում մեղավոր ճանաչված և երկրի սահմանը հատելու արգելքի պայմաններում անձը մեկնում է հանգստի։ Դատարանից մեր հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, Բարձրագույն դատական խորհրդի լրատվության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանն էլ ասաց՝ չեն մեկնաբանում։

Հիշեցնենք՝ քրեական գործը հարուցվել էր մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Հակոբյանն իրեն հրավիրել էր ավտոմեքենայում զրուցելու, երբ ինքը նստել է, կինն անսպասելի սկսել է ավտոմեքենան անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցնել։ Դրանից հետո Աշոտ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։ Հունիսի 5-ին կայացած նախնական դատական նիստում Հակոբյանը հայտարարել էր, թե ինքը որևէ հանցագործություն չի կատարել, որևէ վատ մտադրություն վարչապետի որդու նկատմամբ չի ունեցել, շեշտել էր, որ վարչապետի որդին իր կամքով է նստել իր մեքենան, ինքն էլ ցանկացել է նրան տանել «Եռաբլուր», որտեղ հուղարկավորված է իր զինվոր որդին։

Օրեր անց, սակայն, Հակոբյանն անսպասելիորեն հրաժարվել էր իր պաշտպանական թիմից, ինչից հետո նոր փաստաբաններ էին ներգրավվել, սակայն հունիսի 9-ին՝ հերթական նիստից հետո այս փաստաբանները ևս հայտնեցին, որ Հակոբյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց մասնակցությունը դադարեցնել։ Նույն օրը գործին հանրային պաշտպան ներգրավվեց և արդեն ժամեր անց դատարանը վճիռը հրապարակեց։ Գայանե Հակոբյանը արագացված դատաքննություն էր պահանջել, ինչն իրենից ենթադրում է, որ ընդունել է իրեն մեղսագրվող հանցանքը։

Ռոզա Վարդանյան