Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը, որով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության ապահովման համար։ Ներկայացնելով նախագիծը՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է մարզային մակարդակում (նաև Երևանում) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ …

