Եթե մարդը խոսում է, և ձերբակալում են՝ վատ է. բայց խուլիգանության հոդվածով մեղադրանք կա, պիտի հիմնավորվի՝ ի՞նչ նկատի ունեն․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ

-«Պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ այս արտահայտությունը հնչեցնելու համար կիրակի ձերբակալվել է Դավիթ Ավետիսյանը՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդին։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ ոստիկանները նրան բիրտ ուժով պառկեցրել են գետնին` փակելով շնչուղիները, այդ ժամանակ Դավիթն արտաբերել է «դավաճան» բառը, վիրավորական այլ արտահայտություն։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։ Չե՞ք կարծում, որ նման արտահայտություն անելու համար ձերբակալելը խնդրահարույց է և նման է քաղաքական հետապնդման։

-Եթե դեպքը ճշգրտորեն տեղի է ունեցել այնպես, ինչպես նկարագրում է փաստաբանը, ապա դա խնդրահարույց է։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ այդ դեպքի մանրամասներից, կարծում եմ՝ պետք է լսել նաև պատասխանատվության ենթարկող կողմին, ծանոթանալ հիմնավորումներին, թե ինչ պատճառաբանությամբ և ինչպիսի վարքի համար են ձերբակալել։

-Քաղաքացին վիրավորական արտահայտություններ է արել վարչապետի ուղղությամբ և ձերբակալվել է․ դա չի՞ դիտարկվում որպես քաղաքական գործ։

-Ես այնտեղ չեմ եղել, ո՛չ վկա եմ, ո՛չ փաստաբան։ Բայց եթե մարդը խոսում է, և դրա համար նրան ձերբակալում են, դա վատ է։ Իսկ եթե խուլիգանության հոդվածով մեղադրանք կա առաջադրած, վստահ եմ, որ մեղադրանք առաջադրողը պետք է կարողանա հիմնավորել, թե ինչ նկատի ունի՝ խուլիգանական վարք ասելով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան