Նամակ Պուտինին․ ինչ են սպասում Արցախի իշխանությունները ՌԴ նախագահից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Արցախի իշխանությունը, մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նամակ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներկայացված է Արցախի ծանրագույն վիճակը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նամակի բովանդակության մասին այլ մանրամասներ Պետրոսյանը չի հրապարակել, նաև հստակ չէ, թե այդ նամակը երբ է ուղարկվել։ Փոխարենը Պետրոսյանը շեշտում է, թե արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի կամ Արցախի ղեկավարներին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, թե Արցախում հայերն ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։ Մինչդեռ, Պետրոսյանի գնահատմամբ, մարդիկ Արցախում այժմ ոչ թե ապրում են, այլ գոյատևում։

Նամակին առնչվող որոշ մանրամասներ փորձեցինք պարզել գրառման հեղինակից, սակայն Տիգրան Պետրոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Մանրամասներ հնարավոր չեղավ ճշտել նաև Արցախի նախագահի աշխատակազմից։ Իսկ Արցախի նախագահի խորհրդարական Դավիթ Բաբայանն առհասարակ տեղյակ չէր՝ ինչ նամակի մասին է խոսքը և ինչ քայլ է ակնկալում Արցախի իշխանությունը ռուսական կողմից։

Արցախցի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված նամակից տեղեկություններ չունի։ Ընդդիմադիր պատգամավորը, որը դժգոհ էր նաև Արցախի նախագահի հետ վերջին հանդիպման արդյունքներից, տարակուսած է, թե ինչ գործընթաց է սկսել Հարությունյանը, որից օրենսդիր մարմինը տեղյակ չէ։

Շուրջ 7 ամիս շարունակվող շրջափակման ֆոնին Արցախում իրավիճակն ավելի սրվեց հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ թույլ չտալով անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Ստեփանարկերտ։

Միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ օրերս Արցախի պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում վստահեցրել էր Արայիկ Հարությունյանը։ Արցախի նախագահը, միաժամանակ, շեշտել էր, թե կարիք կա, որ Հայաստանի իշխանությունը ևս բանակցի ադրբեջանական կողմի հետ, քանի որ Ադրբեջանի հիմնավորմամբ՝ այն ամբողջությամբ փակվել է հունիսի 15-ին ՀՀ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետ։ Այդ օրը, ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այդ օրը հակառակորդը մի քանի նման փորձ էր արել, համացանցում տարածված տեսանյութերում նաև կրակոցներ էին հնչում։

Թե կոնկրետ ինչ հարցեր պետք է քննարկեն Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ, Հարությունյանը չմանրամասնեց։ Փոխարենը հայտարարեց, թե Արցախում առկա սոցիալական խնդիրներն օրեցօր կարող են սրվել, ուստի արցախցիները պետք է որոշեն, թե որն է իրենց համար առաջնահերթություն։

Վերադառնալով Վլադիմիր Պուտինին ուղղված Հարությունյանի նամակին՝ մինչ այս պահն այդ մասին որևէ այլ բան, քան նշված է Տիգրան Պետրոսյանի գրառման մեջ, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան