Ուկրաինան դեռևս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կկարողանա դիտարկել Ուկրաինայի անդամակցության հարցը միայն պատերազմի ավարտից հետո։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ թեև վաղաժամ է համարում դաշինքին Ուկրաինայի անդամակցության քննարկումը, սակայն ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն Կիևին տրամադրել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմին վերջ տալու …

