Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին, որը վերջերս պայմանագիր է կնքել ալբանական «Էգնատիա» ակումբի հետ, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ ժամանելու է Հայաստան՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության շրջանակում մասնակցելու «Արարատ Արմենիա»-ի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ իր համար ակումբից Հայաստան մեկնելու տոմս են գնել։ «Մենեջերս ասաց՝ տոմսը գնվել է, գնում ես»,- ասել է ֆուտբոլիստը։ Հավելենք, …

