Գերազանցության մեդալի հավակնորդ սովորողներն այսօր հանձնել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կենտրոնացված առաջին քննությունը։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական դպրոցներից կենտրոնացված կարգով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել գերազանցության մեդալի 148 հավակնորդ, որոնցից 137-ը մասնակցել է քննությանը: Մեդալի կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների անցկացման նպատակով, …

