Ռուսական նավթը կորցնում է իր գրավչությունը հնդիկ գնորդների համար․ The Times of India

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Ռուսական նավթը կորցնում է իր գրավչությունը հնդիկ գնորդների համար, քանի որ դրա զեղչերը, Brent տեսակի համեմատ, նվազել են մինչև 4 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին գրում է The Times of India-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ձմռանը ամենաբարձր կետում զեղչը հասնում էր 25-30 դոլարի։

Ռուսական նավթ վաճառողները փորձում են շրջանցել արևմտյան երկրների կողմից սահմանված 60 դոլար գնի վերին շեմը՝ ստանձնելով խմբաքանակների առաքման և բեռնաթափման պարտավորությունը, ուռճացնելով տրանսպորտային սակագինը, որը ներառված է մատակարարումների ընդհանուր արժեքում։ Բալթիկ կամ Սև ծովերի նավահանգիստներից նրանք գանձում են 11-19 դոլար՝ մեկ բարելի բեռնափոխադրման համար, և այդ գումարը գրեթե կրկնակի գերազանցում է նորման։

Ընդ որում, նավթը վաճառվում է վերին շեմից ընդամենը 1-2 դոլար ցածր գնով։ Թեև այդ բացը հստակորեն նախատեսված է պատժամիջոցների կիրառման ուղեցույցում, սակայն դրա կիրառման դեմ պայքարելը դժվար է, քանի որ Ռուսաստանը Հնդկաստան բեռնափոխադրումների համար օգտագործում է ստվերային նավատորմ, գրում է պարբերականը։

Տաթև Ֆռանգյան