Փաշինյանն այցելել է Բյուրեղավան համայնքի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված պոլիկլինիկա
Տնտեսություն
10.07.2023 | 18:06Այցելեցի Բյուրեղավան համայնքի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված պոլիկլինիկա՝ ծանոթացա իրականացված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 34 մլն-ը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից:
Բյուրեղավանում հարգանքի տուրք մատուցեցի նաեւ հանուն Հայրենիքի կյանքը զոհած հերոսի հիշատակին»,- գրել է վարչապետը։