Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը (նստավայրը՝ Մոսկվա)․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: «Մենք շատ ենք կարևորում Կորեայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և …