Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային 300 կմ հեռահարության ATACMS հրթիռների մատակարարման հարցը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տունը ոչ հրապարակային քննարկումներ է անցկացնում Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի և մեկ եվրոպացի պաշտոնյաների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցներն անանունության պայմանանով պատմել են, որ խոսքը երկիր-երկիր դասի կառավարվող մի քանի հրթիռների մատակարարման մասին է, որոնք պահված են եղել անվտանգության այլ սպառնալիքներին արձագանքելու համար։

Մայիսին Մեծ Բրիտանիան Ուկրաինային էր ուղարկել Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներ, Ֆրանսիան էլ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ խոստացել է մատակարարել նույնական SCALP օդային հրթիռներ:

Կիևը վաղուց է խնդրում փոխանցել ATACMS հրթիռներ, որոնք ունեն մոտ 300 կմ հեռահարություն։ Պենտագոնի ներկայացուցիչները պնդում են, որ  ATACMS-ի ամերիկյան զինանոցը համեմատաբար փոքր է, և հրթիռներն օգտագործվել են Պենտագոնի այլ ռազմական ծրագրերում, այդ թվում՝ Կորեական թերակղզում: 1980-ական թվականերին դրանց մշակումից ի վեր արտադրվել է շուրջ 4,000 միավոր հրթիռ, հայտնել է Lockheed Martin ընկերության ներկայացուցիչը։

Լրատվամիջոցը նշում է, որ դրանց փոխանցումն Ուկրաինային վտանգի տակ է դնում այլ «թեժ կետերի» անվտանգությունը։

Էմմա Չոբանյան