Նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը և ձգձգել գործի քննությունը. Սերժ Սարգսյանի գործով դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և վերջինիս հարազատների` ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց հետաձգել նիստը։ Փաստաբան հայտարարեց, որ միացել է փաստաբանների ակցիային և միջնորդություն է ներկայացրել դատարան` նիստը հետաձգելու մասին։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ նրա փաստաբան Վահագն Գրիգորյանի միջնորդությունը:
Ըստ փաստաբանի՝ միջնորդության հիմքն այն է, որ Սահմանադրական դատարանում այժմ քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Դատարանը մերժելով միջնորդությունը, նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ, ըստ այդմ միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման:

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասով միջնորդությունը ենթակա չէ քննարկման։

Բացի դրանից՝ հաշվի առնելով կողմերի ներկայացրած տարբեր փաստարկներով միջնորդությունները գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ՝ դատարանն արձանագրում է, որ  նպատակ են հետապնդում խափանել դատական նիստը՝ ձգձգելով գործի դատական քննությունը։

Իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 8-րդ մասով նշվում է, որ գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանել դատական նիստը՝ ձգձգելով գործի դատական քննությունը։

Այսինքն՝ տվյալ դեպքում դատարանն իրավունք ունի ՔՕ 152-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված իրավակարգավորումները կիրառելու հիմքը»,- նշեց դատավոր Մակինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։