Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հասանովը հայտարարել է, որ երկու …

