Ադրբեջանի ու Իսրայելի ՊՆ ղեկավարները ռազմավարական հարաբերությունների ամրապնդման հարցեր են քննարկել

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հասանովը հայտարարել է, որ երկու երկրների միջև գործընկերության բարձր մակարդակը «կարևոր դեր է խաղում ոչ միայն պետությունների զարգացման, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»։

Իր հերթին, Գալանտն ասել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարի կարգավիճակում առաջին անգամ է այցելում Ադրբեջան, և ընդգծել, որ «ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա»։

«Հանդիպմանն ընդգծվել է փոխայցելությունների կարևորությունը ռազմական համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից: Հատուկ ընդգծվել է ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության կապերի ընդլայնման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելի ՊՆ ղեկավարը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան