Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ -Պարո՛ն Գրիգորյան, Սոթք, Տրետուք, մի քանի անգամ անընդմեջ՝ Երասխ, նաև՝ Արցախում հրադադարի խախտումներ Բաքվի կողմից։ Նման տեղեկատվությամբ Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունները կրկին ամենօրյա բնույթ են կրում։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն։ -Բաքուն վերջին մեկ-երկու տարվա ընթացքում անընդհատ օգտագործում է այս ռազմական ճնշման գործիքակազմը՝ բանակցային գործընթացում …

