Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող …

