Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան «Եվրոպայի ամենամեծ հակաադրբեջանական աղբյուրն է դարձել»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Փարիզի դեմ արշավը։ Այս անգամ նա Ֆրանսիայից դժգոհել է China Media Group-ին տված հարցազրույցում։ Ալիևն ասել է, թե Բաքուն հիմա բախվում է ֆրանսիական կառավարության շատ անհիմն հարձակումներին։

«Պատկերացնո՞ւմ եք՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի ամենամեծ պաշտպանը։ Դա իրենց գործն է, բայց նրանք էլ են դարձել Եվրոպայի ամենամեծ հակաադրբեջանական աղբյուրը։ Նրանք մեզ վրա հարձակվում են բոլոր կողմերից, և նրանց արտաքին քաղաքական հայտարարություններն ու պաշտոնյաների հայտարարությունները դուրս են ցանկացած քաղաքական էթիկայի շրջանակից։ Մեզ մեղադրեցին այն բանի համար, ինչը մենք չենք արել պատերազմի ժամանակ, և նույնիսկ ներողություն չխնդրեցին դրա համար։ Հիմա էլ մեզ մեղադրում են, թե ինչ ենք անում մեր տարածքում։ Եվ տեսեք, թե ով է դա անում՝ մի երկիր, որն արգելում է կորսիկերեն լեզուն, որը դաժանորեն ճնշում է Կորսիկայի ինքնորոշման շարժումը: Նրանք հանդես են գալիս Ղարաբաղում հայերի ինքնորոշման օգտին։ Ինչպե՞ս կարող է դա լինել»,- հայտարարել է Ալիևը։

Նա շարունակել է նաև Ֆրանսիային մեղադրել գաղութատիրական քաղաքականության մեջ։

Հավելենք, որ չնայած Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիայի հասցեին հնչող մշտական հոխորտանքներին՝ երկու երկրների տնտեսական կապերն ամրանում են։ Մասնավորապես, 2023 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանի արտահանումը Ֆրանսիա կազմել է 126 մլն 747 հազար դոլար։ Սա 57 անգամ կամ 124,5 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա առաջին վեց ամիսների ցուցանիշից․ 2022 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանից Ֆրանսիա է արտահանվել 2,2 մլն դոլարի ապրանք։

Վերջերս էլ ֆրանսիական TotalEnergies ընկերությունն Ադրբեջանի պետական նավթային SOCAR-ի հետ համատեղ սկսել է Կասպից ծովում «Աբշերոն» գազային հանքավայրի շահագործումն առաջին փուլի շրջանակում։ Այս փուլում նախատեսվում է օրական 4 միլիոն խորանարդ մետր գազ և 12 հազար բարել կոնդենսատ արդյունահանել: Գազը կվաճառվի Ադրբեջանի ներքին շուկայում։

«Աբշերոն» հանքավայրի շահագործմամբ զբաղվում է Absheron Petroleum B.V. (JOCAP) ընկերությունը, ստեղծվել է SOCAR Absheron-ի (50%) և TOTAL E&P Absheron-ի (50%) կողմից: Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ 2019 թվականին SOCAR-ը և TOTAL-ն ավարտել են «Աբշերոն» հանքավայրում 7411 մետր խորությամբ «ABD-001» արտադրական և գնահատող հորի հորատումը։ 2019 թվականին SOCAR-ը և TOTAL-ն ավարտել էին «Աբշերոն» հանքավայրում արտադրական և գնահատողական  հորատումը։

Երկու երկրների միջև վերջին խոշոր գործարքներից է նաև «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) և ֆրանսիական Airbus ընկերության միջև պայմանագրի կնքումը՝ նոր ինքնաթիռների ձեռքբերման համար։ Այս պայմանագրով AZAL-ը պատվիրել է 12 Airbus ինքնաթիռ, այդ թվում՝ A320neo և A321neo: Հաշվարկները ցույց են տալիս, որ AZAL-ը 12 ինքնաթիռի համար վճարելու է 1,3-1,5 միլիարդ դոլար։

Էմմա Չոբանյան