Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք. ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։