Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարվել է մասնակցել այսօր Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Factor TV-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը չպարզաբանեց, թե որն է նման որոշման պատճառը։ Եվ մինչ ռազմական գերատեսչությունից պատճառների մասին լռում են, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարում է՝ Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների …

