Բլինքենն Ալիևի հետ խոսել է ԼՂ-ում վատթարացող մարդասիրական պայմանների մասին
Քաղաքականություն
30.07.2023 | 16:47Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և հայտնել ԱՄՆ-ի խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների կապակցությամբ։ Այս մասին պետքարտուղարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է Բլինքենը։