ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, …

