ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը
Քաղաքականություն
30.07.2023 | 18:18Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ․ այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից։
Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը։
Նա նաև ընդգծել է այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։