«Պլանավորվածի համեմատ փաստացի երթուղի է դուրս եկել 11 տոկոսով պակաս ավտոբուս»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 տոկոսով պակաս են երթուղի դուրս գալիս։ Քաղաքապետի խոսքով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի սպասարկումն է և կազմակերպումը։ …

