Միամտություն կլինի ռուս խաղաղապահներից ակնկալիքներ ունենալ․ Սեդա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

«Բացում» նախաձեռնության անդամները պատրաստվում են հանուն Արցախի հավաքներն այսուհետև միշտ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացնել, քանի որ իրենց բարձրացրած խնդիրները լուծում չեն ստացել։

«Բացում» նախաձեռնությունը ակնկալում է, որ ՄԱԿ գրությամբ ավտոմեքենաները Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ կհասցնեն իրենց հավաքած հումանիտար բեռը՝ պարենը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում այս մասին ասացին նախաձեռնության անդամները:

Ըստ նախաձեռնության անդամների, սա միջազգային կազմակերպությունների մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ գեներացնելու շարժում է: Նրանք համարում են, որ եթե գեթ մեկ անգամ հումանիտար բեռով բարձված ավտոմեքենա, որի վրա գրված կլինի ՄԱԿ, մտնի Արցախ Լաչինի միջանցքով, ապա դա կդառնա նախադեպ ու միջանցքն արդեն կգործարկվի:

«Ակցիաները չեն դադարելու, պարենը շարունակվելու է  հավաքագրվել, քաղաքացիները շարունակելու են գալ: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից Սեդա Գրիգորյանը՝ հավելելով, որ Երևանում տարբեր ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում, տարբեր գործողություններ, որոնք մի կետից չեն կառավարվում։

Նա ընդգծեց՝ Արցախում քանի իրավիճակը սրվում է, Երևանում նույնպես քաղաքացիների քայլերը սրվելու են «Սա առողջ պրոցես է, որ տարբեր քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում․․․ Մի խումբ կգնա դեսպանատներ, մի խումբ՝ կառավարություն, կփորձենք  խնդիրն արթուն պահել ու պատասխանատուների գիտակցությունն արթուն պահել»։

Սեդա Գրիգորյանը հայտարարեց, որ ակնհայտ է՝ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց ստանձնած պարտականությունները․ «Միամտություն կլինի շարունակել ռուս խաղաղապահներից ակնկալիքներ ունենալ․ քաղաքացիների անվտանգությամբ, ըստ էության իրենք չեն զբաղվում»։

Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։