ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է էթնիկ զտումն Արցախում․ քննարկվում է Բաքվի դեմ սանկցիաների հարցը, ՀՀ-ն պետք է գործի․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Լաչինի միջանցքից Արցախի բնակչի առևանգման, Արցախի իրավիճակի և Հայաստանի կառավարության դիրքորոշումների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։

–Ադրբեջանի ուժայինները Լաչինի միջանցքից առևանգեցին Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, մեղադրանք են ներկայացրել։ Եվ դա արել են ապօրինություններով։ Սա էլ են մարսելո՞ւ։

-Դե, տեսնենք։ Կարծում եմ՝ ինչ-որ միջազգային արձագանք պետք է լինի, որովհետև սա արդեն բոլոր հնարավոր կարմիր գծերի հատում է՝ Կարմիր խաչի ուղեկցած բնակչին առևանգելը։ Ես վերջին օրերին հետևում էի միջազգային իրավունքի տարբեր մասնագետների։ Նրանք նշում էին, որ եթե նույնիսկ իրական հանցագործ տեղափոխվեր Կարմիր խաչի ուղեկցությամբ, որևէ երկիր պարզապես նման իրավասություն չունի Կարմիր խաչից առևանգել ինչ-որ մեկին։ Մեր բոլոր միջազգային գործընկերների ուշադրությունը պետք է սևեռենք այս հարցին։

-Դուք ասում եք, որ Ադրբեջանն ապացուցում է, որ հանցագործ ռեժիմ է։ Եվ եթե հայկական կողմն ապացուցում է դա, ամեն դեպքում, օտար մայրաքաղաքներն ունեն իրենց սեփական, ազգային շահերը։ Կարո՞ղ են այդ շահերը մի կողմ դնել, անդրադառնալ Հայաստանի շահերին։

-Այդ շահի վերաբերյալ մեր պատկերացումները չափազանց սև ու սպիտակ են։ Մենք մտածում ենք, որ կա ինչ-որ հաստատուն շահ, որը որևէ պարագայում չի փոխվում։ Ես պարբերաբար շփվում եմ ԱՄՆ տարբեր մակարդակի դիվանագետների հետ, և իմ ընկալումներով՝ ԱՄՆ-ի համար իրոք կարմիր գիծ է Լեռնային Ղարաբաղում ինչ-որ էթնիկ զտման իրականացումն Ադրբեջանի կողմից։

Ավելին ասեմ, որ վերջին շաբաթների, վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ում արդեն սկսել են քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման թեման։ Այս փուլում խոսվում է այն մասին, որ կարմիր գիծ է հենց արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա լինի, պատրաստ են դիտարկել պատժամիջոցների կիրառման թեման։ Բայց հայկական կողմը պետք է աշխատանք կատարի և ցույց տա, որ այդ պահն արդեն եկել է։

-Եթե Փաշինյանը գնա լուծման, որով Արցախում որևէ իրավունք, որևէ անվտանգություն երաշխավորված չէ, դա նաև ներքին քաղաքական խնդիր է դառնալու հենց Փաշինյանի համար։ Պատկերացումները որո՞նք են։

-Իմ կարծիքով՝ մի քիչ էյֆորիայի մեջ է իշխող քաղաքական թիմը։ Պատերազմից հետո ընտրություններում այդ հաղթանակը, ինչպես նաև հետագա գործընթացները, կարծես թե, նրանց մոտ ստեղծել են պատկերացում, որ կարելի է ամեն ինչ անել և մարսել։ Եվ մեծ հաշվով ունեն բավականին լավ աշխատող քարոզչական լծակներ Հայաստանի ներսում, որ կարող են ապացուցել հանրությանը, թե այլընտրանքներ չկային։

Գիտե՞ք՝ այստեղ խնդիրը որն է․ երկու տարի այս զիջումների, այս սխալների արդյունքում բերել են, հասցրել մի հանգրվանի, որ իրոք շատ բարդ է խոսել այլընտրանքների մասին։ Հիմա ներկայացնելու են այս իրավիճակն ու ասեն՝ դե այլընտրանքը պատերազմն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան