Էրդողանն ընդունել է Բայրամովին․ քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պաշտոնական այցով գտնվող Թուրքիայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին ընդունել է  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և գլխավոր խորհրդական դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչի մասնակցությամբ հանդիպմանը Բայրամովին ասել է, որ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառության ծավալը 15 միլիարդ դոլարի հասցնելու ջանքերը պետք է շարունակվեն։

Նշվել է, որ երկու երկրների շահերից է բխում միասին գործել և լիարժեք համագործակցել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Էրդողանը կարևորել է նաև Անդրկասպյան երկաթուղու և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը՝ ընդգծելով, որ այդ ուղիները պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն։

«Հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախագահ Էրդողանն ընդգծել է, որ կարգավորման գործընթացի համար էական նշանակություն ունեն «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը և համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Բայրամովը բանակցություններ էր անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Էմմա Չոբանյան