ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդներ։ Ակումբի սենյակներից մեկում, որը հանդիսացել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում …

