ՀՀ-ում կան բանկեր, որոնք աշխատում են ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգի հետ․ ԿԲ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

«Յունիստրիմ» համակարգի հետ կապված անորոշությունը սկզբում շատ մեծ էր, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը որոշակի կայունացել է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ ​նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Ավելի վաղ տեղեկություն շրջանառվեց առ այն, որ հայաստանյան մի քանի բանկեր դադարեցնում են «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը, քանի որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել վճարային համակարգի դեմ։

«ՀՀ–ում կան ոչ փոքր քանակի բանկեր, որոնք աշխատում են «Յունիստրիմ» համակարգի հետ` ռուբլով և հայկական դրամով, ոչ արտարժույթով։ Այսինքն`այդ տեսանկյունից մեր քաղաքացիները շարունակում են ծառայություններ ստանալ, քանի որ «Յունիստրիմը» եղել է էական կշիռ ունեցող համակարգ, որով մեր քաղաքացիները ՌԴ–ից կարողացել են փոխանցումներ անել»,- նշեց Նուրբեկյանը։

ՌԴ–ինկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին բանկային համակարգում այլ սահմանափակումներ առաջիկայում հնարավո՞ր են, թե՞ ոչ. ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

«Դրա համար մեր վճարահաշվարկային համակարգերը փորձում ենք այնպես նախագծել, որպեսզի մեր քաղաքացիները շարունակեն ծառայությունները ստանալ։ Մինչև այս պահը դա մեզ հաջողվել է, քանի որ մեր քաղաքացիները դեռ խաթարումների չեն հանգել»,– վստահեցրեց Նուրբեկյանը։ Նա նաև ընդգծեց` կարևոր է հասկանալ, որ ՀՀ ֆինանսական համակարգը շատ զգուշավոր է, երկարաժամկետ է նայում հարցերին, որպեսզի ԿԲ–ում համոզված լինեն, որ քաղաքացիները խնդիրներ չեն ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։